Foto

Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանում պահվող հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը

Եվրոպայի Միության՝ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանում պահվող հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

Նա այդ քայլը համարել է կարեւոր հումանիտար ժեստ եւ հայտարարել է, որ հիանալի է, որ փոխանցումը անցել է առանց միջնորդների։