ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային 675 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելուն: Այդ մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:
«Երեկ նախագահը հավանություն է տվել Ուկրաինային օգնության նոր տրանշին, որը գնահատվում է 675 մլն դոլար»,- հայտարարել է նա։
Օգնության նոր փաթեթը ներառում է HARM հակառադարային հրթիռներ, M101 105 մմ հաուբիցներ և արկեր։ Բացի դրանից՝ Ուկրաինային կտրամադրվեն Humvee ջիպեր, հակատանկային համակարգեր, ինչպես նաև դրանց համար նախատեսված հրետանային զենք ու զինամթերք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը սեպտեմբերի 8-ին բանակցություններ կվարի դաշնակիցների, այդ թվում ՝ G7-ի երկրների, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ղեկավարների հետ Կիևին հետագա օգնությունը քննարկելու նպատակով: Բանակցությունները կանցկացվեն տեսակոնֆերանսի ռեժիմով։









