Foto

Երևանում Volkswagen Golf-ը Կորեայի ձորում մոտ 20 մետր բախվել է քարերին, ընկել ձորակը․ կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Սմբատ Սաֆեյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Կորեայի ձորում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին և մոտ 20 մետր առաջ ընթանալով հայտնվել ձորակում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով վարորդը օպերատիվորեն ժամանած շտապօգության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։