Foto

Նիկոլի ելույթը Վլադիվոստոկում հերթական խայտառակությունն էր. Աշոտյան

Նիկոլի ելույթը Վլադիվոստոկում հերթական խայտառակությունն էր։ 0 խոսք Հայատանի եւ Արցախի շահերից, այդ թվոմ՝ ինքնորոշումից։ Նման դիտարկմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով, որ փոխարենը ժողովուրդների ինքնորոշման իրավունքից հանգամանորեն խոսեց Ռուսաստանի նախագահը։

Նշենք, որ Ն. Փաշինյանը Վլադիվաստոկում մասնակցում է Տնտեսական ֆորումի աշխատանքներին։

«0 խոսք ռազմագերիներից։

Մակերեսային, պրիմիտիվ, պարզունակ տեքստ, որ մաքսիմում հարիր կլիներ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներին (կներեք, երեխեք ջան)։

Կատաստրոֆիկ, ձեռառնելիք մակարդակի լեզվաիմացություն։

Էլ չասեմ հյուրընկալող կողմին՝ ք.ք կերած շան պես փնթի, ճպճպան հաճոյախոսությունները»,- նշել է Աշոտյանը։