Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը սիրիական ճգնաժամը կարգավորելու ներուժ ունեն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը Անկարայում ՌԴ դեսպանատանը ռուսական և թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գերագույն խորհրդի բյուրոյի անդամ, սենատոր Անդրեյ Կլիմով.
«Կարծում եմ, որ միասին մենք դրանք նույնպես կլուծենք: Մոսկվան ունի երկխոսության բաց, խորը և շատ լուրջ ուղիներ ինչպես Դամասկոսի, այնպես էլ Անկարայի հետ: Ի դեպ, Թեհրանի հետ նույնպես: Հետևաբար, մենք ներուժ ունենք լուծելու բոլոր վիճելի հարցերը, որոնք կան: Դրանք կուտակվել է ոչ մեկ տարում, ոչ երեք կամ նույնիսկ 10 տարում: Ուստի ես լավատեսությամբ եմ նայում այս պատմությանը»,-պատասխանել է նա լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների բարելավման հնարավորության մասին հրապարակումները:









