Foto

Քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին միաժամանակ աշխատող հետիոտնի անցումը թույլատրող կանաչ ազդանշանի միանալու մասին:

Քաղաքապետարանից հայտնում են, որ առաջին ազդանշանը տեղադրվել և գործարկվել է Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում և Արշակունյաց պողոտա Ագաթանգեղոս խաչմերուկում: