Foto

ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու հայտարարությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին  ապատեղեկատվություն է տարածել: 

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: 

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: