Foto

Անհայտ անձինք գողացել են ՀԿ-ի՝ շենքի եվրոպատուհանների փեղկերը և ջեռուցման կաթսաները. գողությունը բացահայտվել է

Ոստիկաները բացահայտել են հուլիս ամսին Դարանակում կատարված գողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Հուլիսի 17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել հասարակական կազմակերպություններից մեկի նախագահը և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի մի ճամբարից գողություն են արել: