Foto

Սեբաստիա–Կուրղինյան փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի

Երևանի քաղաքապետարանն իրազեկում է Սեբաստիա – Կուրղինյան փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխության մասին։

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի – Կուրղինյան փողոցների խաչմերուկում:

Մասնավորապես, Սեբաստիա փողոցից դեպի Կուրղինյան փողոց նախկինում միայն աջ երթևեկությունը կփոխարինվի ուղիղ և աջ երթևեկության : Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, ինչպես նաև կգծանշվի»,-նշվում է հայտարարությունում:

նկար