Foto

Բոսֆորում երթևեկությունն արգելափակվել է ուկրաինական նավի պատճառով

Ուկրաինայի «Lady Zehma» 173 մետրանոց բեռնատար նավը ղեկի խափանման պատճառով արգելափակել է երթեւեկությունը Բոսֆորում։ Այս մասին հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 1-ին, հայտնել են Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունից։

KURTARMA-5, KURTARMA-6, KURTARMA-9, KURTARMA-12, NAZIM TUR քարշակները և KEGM-3, KEGM-5 նավակներն ուղարկվել են վթարի վայր, ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս պահին նեղուցը փակ է նավերի տեղաշարժի համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։