Foto

Պուտինը հայտարարել է, որ աշխատասիրությունը տաղանդ է, այլ ոչ թե «ռետինե հետույք»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Զրույց կարևորի մասին» բաց դասի ժամանակ աշխատասիրությունն անվանել է տաղանդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Երկրի ղեկավարը պարզաբանել է, որ իրեն չի համարում ամենակարգապահը, սակայն կարգապահությունը թույլ է տալիս հասնել հաջողության, ինչպես նաև ներքին մոտիվացիան և աշխատասիրությունը։

«Այս ամենը շատ կարևոր է։ Աշխատասիրությունն ընդհանրապես առանձին տաղանդ է։ Դա պարզապես, կներեք, ռետինե հետույք չէ: Դա տաղանդ է՝ ստիպելու ինքդ քեզ աշխատել և կարողանալ դա արդյունավետ անել»,- ասել է Պուտինը։