Foto

Շատ երկրներ համաձայն չեն Ուկրաինայի հարցում Արևմուտքի դիրքորոշման հետ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել անպայման նկատի առնել, որ շատ պետություններ չեն կիսում Ուկրաինայի հարցով Արևմուտքի հայացքները կամ ունեն չեզոք դիրքորոշում:

Այդ մասին Մակրոնն ասել է Ֆրանսիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Աֆրիկյան, Ասիական և Լատինական Ամերիկայի երկրներում մեզ ասում են, որ դա տարածաշրջանային հակամարտություն է, որի հետևանքը, չգիտես ինչու, իրենք իրենց վրա են զգում»,-նշել է Ֆրանսիայի առաջնորդը:

Նա նաև նշել է, որ դեմոգրաֆիայի տեսակետից այդ պետությունները ներկայացնում են Երկրի բնակչության զգալի մասը: