Foto

Ջրվեժ գյուղում ЗИЛ 131–ը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ  գյուղում՝ «Վասպուրական» ռեստորանային համալիրի հարևանությամբ,  ЗИЛ 131 մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և առկա է վառելիքաքսուկային նյութերի արտահոսք:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն  ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Քոչինյան փողոցում՝ նշված ռեստորանային համալիրի մոտ, ինչի հետևանքով վարորդը՝ 29-ամյա Գոռ Մալխասյանը, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի վառելիքաքսուկային նյութերի  արտահոսած հատվածում կատարել են հողալցման աշխատանքներ:

Օպերատիվ է գործել նաև շտապօգնության  թիվ 55 բրիգադը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: