Foto

Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ օգոստոսի 26–ին, խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ  աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի  ղեկավարը խոսել է սեպտեմբերի 2-րդ կեսին  նախատեսվող ԱՀ եւ ՀՀ միջխորհրդարանական նիստ գումարելու եւ օրակարգ ձեւավորելու մասին։

Ձեւավորվող օրակարգում կընդգրվեն արցախյան հիմնախնդրին եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաեւ ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի բացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել  Ազգային ժողովի հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00 –ին, Վերածննդի հրապարակում Արցախի Հանրապետության հռչակմանը նվիրված հանրահավաքի կազմակերպմանը։