Foto

Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները մարտի 4-ին իրականացրած գիշերային ծառայության ժամանակ Պարոնյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբեվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 19 փաթեթ՝ ընդհանուր 38,41 գրամ քաշով։

Երևանի բնակիչ 24-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: