Foto

Իրանը չի թիրախավորում հարևան երկրներին. Իրանի փոխարտգործնախարար

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է՝ Թեհրանը հարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին։

«Իրանը չի  թիրախավորում հարևան երկրները։ Այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն», - ասել է դիվանագետը՝ AnewZ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության պաշտպանական ռազմավարությամբ՝ հարվածներ հասցվում են միայն հակառակորդներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաներին։ «Թիրախ կարող են դառնալ միայն այն երկրները, որոնք իրենց տարածքը տրամադրում են Իրանի հակառակորդներին՝ ռազմական բազաներ տեղակայելու համար»,- նշել է դիվանագետը։