Foto

Լուկաշենկոն Եվրոպային խորհուրդ է տվել հագնվել, լարվել և աշխատել

Եվրոպական միությունում այլևս առատություն չի լինելու. եվրոպացիները ստիպված են «լարված աշխատել»:


Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ԲԵԼՏԱ-ն:

Նախագահի խոսքով, Եվրոպային ծանր ապագա է սպասվում.

«Համաճարակ, սահմանափակումներ, հիմա էլ՝ Եվրոպան տրվել է Ուկրաինայի ավանտյուրային: Խնդիրները շատ են, այնպես որ պետք է հագնվեն, լարվեն և աշխատեն»,- ասել է Լուկաշենկոն: