Վրաստանի Բորժոմ առողջարանային քաղաքում փրկարարներն արդեն երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել անտառային հրդեհը։ Հրդեհաշիջման աշխատանքը դժվարացնում են չոր եղանակն ու ուժեղ քամին: Այս մասին տեղեկացնում է apsny.ge-ն:
Բորժոմի անտառներում բռնկված հրդեհը վերացնելու աշխատանքները տարվել են ողջ գիշեր և շարունակվում են հիմա։
Ինչպես IPN-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են 4 ուղղաթիռ, մոտ 300 հրշեջ և Հատուկ հանձնարարությունների վարչության 300 ներկայացուցիչներ։
Տեղում են նաև երկրի գերատեսչությունների ղեկավարները:
Հիշեցնենք, որ Բորժոմի անտառային տարածքում հրդեհ է բռնկվել երկու օր առաջ։









