Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի՝ բուժման նպատակով Մոսկվա ժամանելու մասին լուրը։
«Մենք որևէ կերպ չենք մեկնաբանում նման հաղորդագրությունները»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հավաստի է քուվեյթյան Al-Jarida թերթի տեղեկությունն այն մասին, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գաղտնի տեղափոխվել է Մոսկվա՝ բուժման համար։
Նշենք, որ Al-Jarida թերթը գրել է, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման առաջին օրը և գաղտնի չվերթով տարհանվել է Մոսկվա՝ բուժման համար։
Ըստ թերթի՝ Խամենեին հաջող վիրահատվել է Մոսկվայում և այժմ բուժում է ստանում Պուտինի նստավայրերից մեկի տարածքում գտնվող կլինիկայում։ Այս տեղեկատվությունը սակայն պաշտոնական հաստատում չունի։









