Foto

Փեթակի առևտրականները պահանջում են բացել առևտրի կետերը․ տեսանյութ

«Փեթակ» առևտրի կենտրոնի առևտրականները երկուշաբթի` կեսօրին, բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով բացել տոնավաճառը, որը փակ է հարևան «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով։

Ինչպես նշեց աշխատակիցներից մեկը, «Փեթակում» պահպանվում են հակահրդեհային կանոնները։                          

«Բոլորը աշխատում են, դաժե սգի օրը կլուբներն էին աշխատում, բացի մեզնից։ Մենք հարկեր ու վարկեր ունենք տալու», - նշեց նա։