Foto

Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած քաղաքացին վնասազերծվել է

Ուժայիններին հաջողվեց վնասազերծել Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած քաղաքացուն, տուժածներ չկան, հայտնել է Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը։ 

«Զինված անձը վնասազերծված է,տուժածներ չկան....»,- նշել է փոխքաղաքապետը:

Հիշեցնենք, որ նռնակով զինված քաղաքացին ներխուժել էր Մասիսի քաղաքապետարանի շենք։ Ուժայինները սկսել էին հատուկ օպերացիա և մտել շենք:

Ըստ «Հրապարակ»-ի տեղեկությունների` շենք ներխուժածը Մասիսի ավագանու նախկին անդամ Էդուարդ Մարգարյանն է, մականունը՝ Լոշտ Էդո: Նա գտնվում է ոչ սթափ վիճակում, ալկոհոլի ազդեցության տակ: