Foto

Նռնակով տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է պայթեցնել

Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Մի տղամարդ՝ զինված պայթուցիկով մտել է Մասիսի քաղաքապետարան և սպառնում է այն պայթեցնել:

 Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին քաղաքապետարանի  ներսում այդ քաղաքացու հետ բանակցություններ  են վարում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն ու  ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ  Վարդան Վարդանյանը:

Մասիսի քաղաքապետարանի գլխավոր ճանապարհի  երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

Տեղում է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ:

Թե ինչն է եղել տղամարդու կողմից նման քայլի դիմելու պատճառը,  պարզվում է:

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները: