Foto

Պայթյունից տուժածների վիճակը բավարար է գնահատվում, շուտով դուրսգրումներ կլինեն․ Նախարար

Այս պահին տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում, ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա տեղեկացրել է, որ շուտով ևս դուրսգրումներ կլինեն:

«Ցավակցությունս եմ հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին։ Համբերություն՝ բոլորիս։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բժիշկներին, փրկարարներին, մեր կամավորներին, որոնք, համախմբելով ուժերը, փորձում են անել հնարավորինն ու անհնարը՝ կյանքեր փրկելու և անհետ կորածներին շուտափույթ հայտնաբերելու համար», - նշել է նա: