Foto

«Սուրմալու» նշանակում է Սուրբ Մարիամ, որը հետո թուրքերն անվանեցին Սուրբ Մարի (մայր)․ նշանագետը՝ «Սուրմալու»-ում պայթյունի նշանների մասին

Երեկ կեսօրին մայրաքաղաքում՝ Սուրմալու առևտրի կենտրոնում, տեղի ունեցավ պայթյուն։ Օգոստոսի 14-ին՝ ճիշտ նույն օրը, երբ Հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Ապա պատահական փլատակների մոտ հայտնվեց սևազգեստ քանոնահարուհին, հետո էլ ահազանգ ստացվեց, որ մետրոյի կայարաններում հնարավոր է ռումբ լինի։ Սրանք պատահական իրադարձությունների համընկում չի համարում  Vesti.am-ի զրուցակից, նշանագետ Հայկազուն Ալվրցյանը։

- Պարո՛ն Ալվրցյան, այս իրադարձություններում նշաններ կա՞ն։

- Նրանք ինչ-որ անում են ուղեկցվում են ինչ-որ նշաններով։ «Սուրմալու» նշանակում է Սուրբ Մարիամ, որը հետո թուրքերն անվանեցին Սուրբ Մարի (մայր)։ Սուրբ Մարիամի վերափոխման օրն այդ պայթյունը եղավ։ Քանոնահարուհին, պարը, օրը դրանք բոլորն էլ գիտակցված կազմակերպված ակցիայի նշաններ են։ Այն ոչնչացվել է մեկի կողմից, ում շուտով պատկանելու է այս տարածքը, և ով  այստեղ կառուցելու է հերթական բիզնես կենտրոնը կամ հյուրանոցը։

- Ի՞նչ նշան էր սևազգեստ քանոնահարուհու այնտեղ հայտնվելը։

- Կհիշե՞ք նման մի դրվագ էլ եղավ Շուշիի ավերակների վրա, նման երաժշտություն հնչեց, որպես ողբանվագ։ Շուշին հայրենիք էր, բայց սա սեփականություն է։ Սա համարում եմ սատանայի խրախճանք մեր ավերակների վրա։ Դա նախապատրաստված էր՝ ո՞վ բերեց, ո՞վ կազմակերպեց, քանոնահարուհին ինչպե՞ս հայտնվեց։ Կարծում եմ այդ փաստերը հետազոտման կարիք ունեն։

Ես համոզված եմ, որ սա կազմակերպված, ծրագրված պայթուն էր և հիշեցնում է 90-ականների մթնոլորտը՝ մրցակիցներից սեփականություն խլելու, պետության ունեցվածքը խլելու։ Այն ժամանակ, երբ մի բան պետք չէր, այրում էին, ոչնչացնում, ապա տիրանում դրան։ Խաչատուր Սուքիասյանի տարածքներին շատ մոտ շուկան երևի ինչ-որ մեկին խանգարում էր։ Չգիտեմ՝ այդ թաղամասում ո՞վ էր համարձակվել առանձին շուկա ունենալ։ Չէ ո՞ր այդ թաղամասը տեր ունի, տնօրեն ունի։ Ժամանակը ցույց կտա։

- Այս դեպքում ինչո՞ւ զոհերի գնով, հնարավո՞ր չէր պայթյունը կազմակերպել գիշերը։

- Բոլոր այն ղեկավարները, որ գնացել էին այնտեղ կանգնել՝ Նիկոլի գլխավորությամբ, որևէ մեկի  դեմքին զարմանք, տագնապ չկար։ Հստակ նայում էին և դեմքներից երևում էր, որ ասում էին՝ ահա ամեն ինչ կարծես ճիշտ է։ Այսպիսի հանգիստ դե՞մք, երբ քաղաքում այսպիսի ողբերգություն է տեղի ունեցել։ Քաղաքում, երևի, հանձնարարական կար, որ ուշադրություն չդարձնեն դրան։ Քաղաքի տարբեր մասերում քեֆ-ուրախություն էր, նույնիսկ հրավառություն կար։

Հիշո՞ւմ եք կառավարության նիստերից մեկում Նիկոլն ԱԱԾ-ին հանձնարարեց, որ սատանային բռնեն։ ԱԱԾ-ն մինչ այժմ չի համարձակվել Նիկոլի վերադասին բռնել, և սատանան մինչ հիմա իր խրախճանքն է անում երկրում։ Սատանա բառացիորեն նշանակում է հակառակորդ։ Մեր երկրում սատանան է գործում, որովհետև արարչագործության, ստեղծումի հակառակն է կատարվում։ Հաղթանակի հակառակը՝ պարտություն, ձեռքբերումները՝ հակառակը  կորցրինք, գյուղեր կառուցելու փոխարեն դատարկում ենք, սահման պահելու համար, այն թուրքին ենք հանձնում։ Սրանք բոլորը սատանայական գործողություններ են։ Բա սատանիզմն էլ ուրիշ ո՞նց է լինում։