Foto

Ֆինլանդիայի նախագահը զգուշացրել է Եվրոպային սպառնացող վտանգի մասին

Եվրոպայի միասնությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել էներգետիկ ճգնաժամի պատճառով:

Այս մասին  Maaseudun Tulevaisuus-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Բացի այդ, նա մտահոգություն է հայտնել ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմի առնչությամբ, նշելով, որ դա կարող է հանգեցնել էներգետիկ խնդիրների ոչ միայն Ուկրաինայում, այնպես էլ ԵՄ անդամ մյուս երկրներում: