Foto

Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում

Գեղարքունիքի մարզում նախօրեին կրակոցներ են հնչել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։

Ոստիկանության լրատվական ծառայությունից  հայտնում են, որ ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ստացվել է հաղորդում, որ «ճկույթի ամպուտացիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ծովինար գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ:

Ծովինար գյուղի 35-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Սակայն գործը սրանով չի ավարտվել: Մոտ մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ 35-ամյա ծովինարցին նույնպես բուժօգնության է դիմել հիվանդանոց: Իրավապահներին նա հայտնել է, որ վերոհիշյալ ծեծկռտուքի ժամանակ հայր ու որդի ձեռքերով ու քարերով հարվածներ են հասցրել իրեն:

Կողմերի մեղավորության աստիճանն ու միջադեպի հանգամանքները պարզվում են: