Ադրբեջանն աջակցում է Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Այս մասին գրառում է հրապարակվել Ադրբեջանի ԱԳ նախարարության թվիթերյան պաշտոնական օգտահաշվում։
Գրառման մեջ նաեւ ասվում է, որ Ադրբեջանի եւ Վրաստանի հարաբերությունները ունեն ռազմավարական գործընկերային բնույթ եւ հիմնված են փոխադարձ հարգանքի եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանման վրա։









