Foto

ՌԴ-ն չի բացառել Բելառուսի հետ ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման ուսումնավարժանքների անցկացումը

Ռուսաստանը չի բացառել ապագայում Բելառուսի հետ համատեղ ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման ուսումնավարժանքների անցկացումը,  РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«2024 թվականի հունիսին Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումները արդեն մասնակցել են Ռուսաստանի ոչ ռազմավարական միջուկային ուժերի ուսումնավարժանքների երկրորդ փուլին։

Այդ ընթացքում մշակվել է ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համատեղ պատրաստությունը։ Անհրաժեշտության դեպքում ապագայում նման ուսումնավարժանքների անցկացումը չի բացառվում։ Մանևրների պլանավորումը, դրանց նպատակները, խնդիրները և ներգրավված միջոցները վերաբերում են երկու երկրների պաշտպանության նախարարությունների իրավասությանը», — նշել է Պոլիշչուկը։