Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել պորտուգալացի հարձակվող Միգել Վելոսայի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ունի նոր ֆուտբոլիստ: Ակումբը պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Միգել Վելոսայի հետ:
Նշվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական «Բենֆիկա» ակումբի սան է: Հանդես է եկել նաև պորտուգալական «Սպորտինգի Մ19»-ի, «Պորտոմոսենս»-ի, «Մարինհենսե»-ի, «Լեսա»-ի, «Պենիշ»-ի, չեխական «Զնոյմոյ»-ի կազմում: Նրա վերջին ակումբը եղել է «Կալդաս»-ը, որտեղ անցկացրել է 45 հանդիպում, խփել 8 գոլ:









