Foto

Աղավնոյի բնակիչները դիմում եմ Բայդենին և Մակրոնին

Ազգային-ժողովրդավարական Բևեռը Աղավնո համայնքի 73 բնակիչների ստորագրությամբ ստացել է նամակ-դիմում հասցեագրված ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որով Աղավնոյի բնակիչներն ակնկալում են այդ երկրների միջամտությունն ու միջնորդությունը՝ առաջիկա վերահաս և անխուսափելի թվացող աղետը կանխելու նպատակով: «Բևեռը» այժմ Աղավնոյի բնակիչների ստորագրությամբ նամակ-դիմումը հանձնում է ԱՄՆ դեսպանատուն, որից հետո նաև կլինեն Ֆրանսիայի դեսպանատան մոտ։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը Աղավնո համայնքի 56 բնակիչների ստորագրությամբ ստացել է հետևյալ նամակ-դիմումը, որը ներկայացնում ենք ստորեւ. 

7 օգոստոսի, 2022թ.

Աղավնո, Բերձոր, Հայաստան

ԲԱՑ ՆԱՄԱԿ- ԴԻՄՈՒՄ

 

Աղավնո համայնքի բնակիչներից՝

Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջո Բայդենին,

Ֆրանսիական Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնին,

Նիկոլ Փաշինյանին,

Ստեփանակերտի Արայիկ Հարությունյանին.

 

Պայմանավորված պատերազմի վերջնարդյունք-հայտարարարության կետերի համաձայն՝ մինչ օրս շարունակվող հիբրիդային, զավթողական գործողությունների հետևանքով հայաթափվում է և կամովին թշնամուն է հանձնվում հավերժ Հայաստանի մաս եղած Արցախը: 2020թ. Նոյեմբեր 9-ի եռակողմ փաստաթղթի համաձայն մինչև երեք տարվա ընթացքում պիտի կառուցվեր նոր միջանցք՝ դեպի Սյունիքի մարզ: Աղավնո հայտնի գյուղն այս նոր տխրահռչակ միջանցքից ընդամենը 1200 մետր է հեռու, սակայն Աղավնոյի հայաթափումն ու փոխանցումն Ադրբեջանին՝ այլևս անխուսափելի է դառնում:



Այսօր Երևանի և Ստեփանակերտի վարչախմբերի դավադիր քաղաքականության արդյունքում շարունակաբար հայաթափվում են հազարամյա հայկական գյուղերն ու քաղաքները: Հաջորդը՝ ըստ Երևան-Բաքու գաղտնի պայմանավորվածության՝ համեմատաբար երիտասարդ Աղավնոն է լինելու:

Ձերդ գերազանցություն մեծարգո Նախագահ Ջո Բայդեն.

Ձերդ գերազանցություն մեծարգո Նախագահ Էմանուել Մակրոն.

Աղավնո գյուղի բնակչությունը խնդրում և հայցում է Ձեր գործուն և անհապաղ միջամտությունն ու միջնորդությունը՝ մտցնելու Աղավնո գյուղը նոր միջանցքի գոտու մեջ՝ կանխելու համար հումանիտար այս աղետը, որի արդյունքում մենք զրկվելու ենք մեր տներից, մեր կենսակերպից, մեր հայրենիքի ևս մի հատվածից և գուցե նաև մեր կյանքերից: