Foto

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում են գործել (տեսանյութ)

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում են գործել կրոնական արմատականները, գրում է Sputnik-ը:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ միջադեպի հետևանքով դիվանագետները չեն տուժել։  Դեսպանատան վրա հարձակում գործած անձինք ձերբակալվել են։

Հաղորդվում է, որ դեսպանատան վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է շիական The Mahdi Servants Union (Մահդիի սպասավորների միություն) կազմակերպությունը։