ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի եւ ՇՀԿ-ի գծով դաշնակիցներին կռվեցնել ցանկացող թշնամական կողմերը քիչ չեն, բայց նրանքց այդպիսի երջանկություն չեն ստանա, «ՌԻԱ Նովոստի»-ն ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
Մեդվեդեւի էջում օգոստոսի 1-ի երեկոյան գրառում է հայտնվել՝ աշխարհաքաղաքականության ու ԽՍՀՄ-ի մասին, բայց հետո այն անհետացել է։ Մեդվեդեւն ասել է, որ դա տեղեկատվական պատերազմի դրսեւորում է, նշել է, որ մեղավորներն անպատիժ չեն մնա։
«Թշնամական երկրները եւ պոլիտիկանները, որոնք շահագրգռված են, որպեսզի կռվեցնեն ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի կամ ՇՀԿ-ի գծով դաշնակիցներին, քիչ չեն։ Մենք նրանց նման երջանկություն չենք պարգեւի։ Դրան է ուղղված մեր երկրի իշխանությունների բոլոր մարմինների եւ մեր գերծընկերների աշխատանքը»,- ասել է նա։









