Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում որոշեց մրցույթի ձեւով օտարել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 197 հասցեում գտնվող, 1952-ին կառուցված նախկին դպրոցի շենքը, որը հիմա չի շահագործվում:
Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝97 725 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 2 082 370 դրամ։
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 716 710.80 դրամը։
Այս անշարժ գույքի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։
«Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։









