Foto

Հրդեհ բուսաբանական այգում

Օգոստոսի 4-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում այրվում է խոտածածկ տարածք։


ԱԻ նախարարությունից հյտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։