Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Վերշինինին նշանակել է Թուրքիայում դեսպան՝ ազատելով նրան արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
ՌԴ նախագահի՝ պաշտոնական իրավական տեղեկատվության հարթակում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Վերշինինն ազատվել է արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից՝ այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ։
Մեկ այլ հրամանագրով Վերշինինը նշանակվել է Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
Վերշինինը ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մարտից։









