Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլյան պատերազմի օրերին հայկական քաղաքական և հանրային տարբեր տրամաչափի «գործիչների» պղծություն սկսելու կոճակը սեղմվեց և սկսվեց «տանկերի մեջ դիզել չկա, ջուր է», «զենք չկա բահերով են կռվում» , «ԳՇ պետը վիսկի է խմում էդ ժամանակ» , «կանսերվի բանկեք, պակրիշկեք» և այլ այլանդակ ինֆորմացիոն ատականեր սկսվեցին, չասեմ էլ ադրբեջանական պրոպագանդայի անթաքույց արտատպումը տեղական որոշ ԶԼՄ-ում:









