Երեւանում, այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի 16-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու բնակիչները։ Այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը։ Տան ահագին հատված վերածվել է մոխրակույտի։









