Foto

ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի նշանակմանը հաջորդած` աշխատանքից ազատումների գործերը դատարաններում «փլվում են». հրամաններում կոնկրետ փաստական հիմքեր չկան։ Դատարանները մեկը մյուսի հետևից անվավեր են ճանաչում նույն ձևաչափով կազմված ակտերը՝ պարտավորեցնելով ընկերությանը հարկադիր պարապուրդի գումարներ և աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցումներ վճարել։ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու օրից մինչև 2026թ․ հունվարի 14-ը ընկերության դեմ 47 հայց է ներկայացվել: 6 գործով արդեն վճիռներ են կայացվել եւ ընկերության վրա տասնյակ միլիոն դրամների հատուցման պարտավորություններ են դրվել:

2018թ. իշխանափոխությունից հետո՝ հունիսի 14-ին, Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանն ազատվեց աշխատանքից: Ամիսներ անց՝ նույն տարվա օգոստոսի 27-ին նա նշանակվեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի խորհրդական: 2025թ. հուլիսի 31-ին ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային պայմանագիրը լուծելու և Անուբաղ Համբարյանի հետ վերջնահաշվարկ կատարելու մասին հրաման արձակեց, որի համաձայն էլ լուծվեց պայմանագիրը։

Ռոմանոս Պետրոսյանի հրամանում հղում է կատարվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի թիվ 1-Ա որոշմանը, ինչպես նաև հիշատակվել է ՀԷՑ-ի  ժամանակավոր կառավարչի օգնական Դ. Մանուկյանի 2025թ. հուլիսի 24-ի զեկուցագիրը: Երկու փաստաթղթերն են վերաբերել են ընդհանրական խախտումների»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։