Foto

Նեթանյահուն կտրուկ է արձագանքել Գազայի հարցում Էրդողանի ներգրավվածությանը

Իսրայելական լրատվամիջոցները լայնորեն անդրադարձել են Գազայում հրադադարի հաստատման երկրորդ փուլի շրջանակներում ստեղծվելիք նոր կառույցներում՝ «Գազայի  գործադիր կոմիտեում» և «Խաղաղության խորհրդում» Թուրքիայի ներգրավվածությանը։

Իսրայելական լրատվամիջոցներն այդ զարգացումը որակել են որպես «Թուրքիայի հաղթանակ», իսկ «Maariv»-լրատվականում Բեն Կասպիթի կողմից հրապարակված վերլուծության մեջ Անկարայի ներգրավումը գործընթացում մեկնաբանվել է հետևյալ խոսքերով. «Էրդողանը կարող է ուրախ լինել, սա Թուրքիայի լիակատար հաղթանակն է»:

Նշվում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրուկ է արձագանքել Թուրքիայի և Կատարի ներգրավմանն այդ գործընթացում։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Գազայում թուրքական ռազմական կամ քաղաքական ներկայության հնարավորությունը Իսրայելի համար պարունակում է բացասական և ռազմավարական ռիսկ։