Foto

Եվ այդ ողորմելին համարվում է գիտնակա՞ն. Ավետիք Իշխանյանը՝ ԵՊՀ ռեկտորի մասին

Գեղամ Մանուկյանի գրառումից պարզվեց, որ Երևանի Պետական Համալսարանի ռեկտորի պաշտոնը զավթած քպ-ական Հովհաննես Հովհաննիսյանն արգելել է քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին հանձնել 3-րդ կուրսի ավարտական քննությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա նաեւ նշել է. «Եվ այդ ողորմելին համարվում է գիտնակա՞ն։ Հիշեցնեմ բոլորին, ազատազրկվածներն իրավունք ունեն ուսումի։ «Նախկին» իշխանությունների ժամանակ, ինձ առնվազն հայտնի են երկու նման դեպքեր՝ ցմահ դատապարտվածներ Արսեն Արծրունի և Մհեր Ենոքյան։ Ահա և ձեզ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ։ Եվ ի՞նչ են մտածում այս մասին Հայաստանի իրավապաշտպան կոչեցյալները։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ ԵՊՀ ռեկտորը անազատության մեջ գտնվող իր որդուն թույլ չի տվել քննությունները հանձնել հեռավար:

 

ԵՊՀ ռեկտորը անազատության մեջ գտնվող որդուս թույլ չի տվել քննությունները հանձնել հեռավար․ Գեղամ Մանուկյան

https://news.am/arm/news/714610.html