ՌԴ նախագահի հրամանագրով Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Գայանե Շիլաջյանը պարգևատրվել է «Մշակույթում և արվեստում կատարած աշխատանքների համար» մեդալով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
«Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Գայանե Ազարիկի Շիլաջյանը Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով արժանացել է պետական բարձր պարգևի՝ «Մշակույթում և արվեստում կատարած աշխատանքների համար» մեդալի»,- ասված է հաղորդագրության մեջ:









