Յուրաքանչյուր երիտասարդ միայն որակյալ կրթությամբ կարող է կերտել իր փայլուն ապագան․ Գիրք նվիրելու օրը ՆԳ նախարարը այցելել է Սերո Խանզադյանի անվան ավագ դպրոց
Անմիջական զրույց, հետաքրքիր հարցադրումներ, ակտիվ քննարկում… Փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նաև նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը աշակերտների հրավերով այցելել էր Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց։
Օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և կարևորել երիտասարդների հետաքրքրվածությունը ՆԳ նախարարության ոլորտային կառավարման գործընթացների նկատմամբ։









