Foto

Գեղարքունիքում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ․ 27-ամյա վարորդին դուրս են բերել ջրափրկարարները

եղարքունիքի մարզում, այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Արման Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 11 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ձախակողմյան հատվածում գտնվող երկաթե արգելապատնեշների մեջ։

Shamshyan,.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա․ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։  Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։