• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

«Ադրբեջանական շանտա՞ժ է, թե՞ նոր տարածքների հանձնում»

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանն ագրեսիվ տեղեկատվական քաղաքականություն է վարում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է. «Անընդհատ պաշտոնական հաղորդագրություններ է տարածվում տարբեր ուղղություններով՝ Արցախի և ՀՀ-ի կողմից, հրադադարի ռեժիմի խախտումներ մասին՝ ակնհայտորեն փորձ է արվում այդ «խախտումների» աղմուկը բարձրացնել։

Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը սադրանքի, միգուցե, ագրեսիայի տեղեկատվական նախապատրաստություն է իրականացնում։ Սրա հետ կապված ՀՀ ՊՆ-ն ու Արցախի ՊԲ-ն կանոնավոր հերքումներ են տարածում, ինչն ավելի է ընդգծում Ադրբեջանի կողմից իրականացվող «տնային աշխատանքը»։ Ադրբեջանական քարոզչամեքենան նման տեղեկատվական գրոհներ երբեք պատահական չի կազմակերպում։ Ի դեպ, օրեր առաջ, ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում ոչ պաշտոնական հայտարարություններ էր տարածվում, որով զգուշացվում էր, որ ռազմական տեխնիկայի, սպառազինության, զինվորական շարասյունների շարժեր նկարելն ու հրապարակվելն արգելվում է, իսկ ռազմական բնույթի գրառման համար նույնիսկ ռազմական լրագրող ձերբակալում։ Զուգահեռ ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ խոսում էին Արցախի ապառազմականացման մասին՝ որոշ դեպքերում՝ ուղիղ, երբեմն՝ ակնարկով, սպառնում, այսպես կոչված, «հակահաբեկչական գործողություններ» իրականացնելու անհրաժեշտության մասին։

Մյուս կողմից՝ մեր հանրության շրջանում և հատկապես սահմանամերձ հատվածներից խուլ զրույցներ են շրջանառվում թշնամու՝ տարբեր ուղղություններով շարժերի մասին։

Թե ինչ շարժերի մասին է խոսքը՝ ուսումնական զորավարժությունների՞, ինժեներական աշխատանքների՞, ուժի ցուցադրմա՞ն, թե՞ տեղային գործողությունների նախապատրաստման մասին, այս պահին դժվար է ասել։

Այդպիսի տեղեկատվության ամենամեծ ծավալով կարող է միայն պետությունը տիրապետել՝ իր համապատասխան կառույցներով, սակայն իշխանությունը լուռ է։

Այս տեսանկյունից սցենարային զարգացման 2 հիմնական տարբերակ դիտարկենք։

Առաջին, Ադրբեջանը դժգոհ լինելով Հայաստանի հետ տարվող բանակցությունների ընթացքից, տեմպից զորքերի տեղաշարժերով, կոշտ հռետորաբանությամբ դիմում է շանտաժի՝ սպառնալով իր տարածքային ու քաղաքական հավակնությունները իրացնել ուժի կիրառման միջոցով։



Երկրորդ, ամենամեծ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը կարող է ՀՀ իշխանությունների հետ պայմանավորված ագրեսիա խաղարկել՝ հանձնելով նոր տարածքներ։ Տարածքներ, որոնց վերաբերյալ կա կուլիսային պայմանավորվածություններ, սակայն դրանց խաղաղ հանձնումը ՀՀ իշխանությունների համար հղի է իշխանության կորստով։ Իսկ նրանց համար առաջնայինը ոչ թե ՀՀ տարածքային ամբողջականության պահպանումն է, այլ սեփական իշխանության պահպանումը։

44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը հանրությանը համոզում էր, որ Ադրբեջանի հետ խայտառակ գործարքի գնալով 25հզ մարդու կյանք է փրկել, իսկ Կովսականն ու Սանասարը հանձնելով՝ նոր ավելի մեծ ագրեսիա կանխել։

Պատերազմից հետո Արցախի և Հայաստանի հանձնման գործընթացը շարունակվում է, իսկ իշխանությունը շարունակում է արդարանալ ու նոր «հիմնավորումներ» փնտրել իր զիջողականությունն արդարացնելու համար։

Պայմանավորված հանձնո՞ւմ, թե՞ ադրբեջանական շանտաժ. երկու դեպքում էլ գործ ունենք Հայաստանի ու Արցախի համար ծայրահեղ ծանր հետևանքներ ենթադրող գործընթացների մասին։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Դաղստանում ուղղաթիռ է կործանվել, զոհեր կան


    Իշխանությունը բազմաթիվ սպառնալիքներ է թողել, որոնց չեզոքացման համար հսկայական ջանքեր են պահանջվելու


    Զինապահին վճարելու փոխարեն կվճարեն ապահովագրության գումար. Ավանեսյանը մանրամասներ է ներկայացնում


    Փաշինյանը Թուրքիայից և Ադրբեջանից է հրահանգ ստանում դուրս գալ Եկեղեցու դեմ, մոռանալ Ցեղասպանությունը


    ԱՄՆ-ն կմերժի որոշակի հիվանդություններ ունեցող ներգшղթյալներին վիզա տրամադրել


    Սահմանամերձ համայնքներն առանձնահատուկ կարևորություն ունեն․ Նաիրի Սարգսյանը Մովսես համայնքում էր (տեսանյութ)


    Սլովակիայի վարչապետը դեմ է Ուկրաինայի վերականգնման համար ԵՄ-ում սառեցված ՌԴ ակտիվների օգտագործմանը


    Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով դեռ չի ստացել պարզաբանումներ ԱՄՆ-ից՝ միջուկային փորձարկումները վերսկսելու մասին Թրամփի հայտարարությունների վերաբերյալ․ Լավրով


    Ոչ թե տպավորություն է ստեղծվում, այլ հիմնավոր իրողություն է այն, որ Դավիթ Համբարձումյանին պարզապես ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից․ փաստաբան


    Արծվաշենի թեման երբեք չի եղել բանակցային օրակարգում, մինչդեռ անկլավների հարցը վաղուց ընդգրկված է Ադրբեջանի պահանջների ցանկում․ Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը․ Սուրենյանց

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]