• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Հալածանքը շարունակվում է. նոր թիրախը՝ ՀՅԴ երիտասարդականն է. ՀՅԴ

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կետրոնական Կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ՝ նշելով, որ հալածանքը շարունակվում է, նոր թիրախը՝ ՀՅԴ Երիտասարդականն է։

«Հերթը հասավ երիտասարդականին… ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի՝ Հայաստան մուտքն արգելելուց երկու շաբաթ հետո, այս անգամ, դարձյալ առանց բացատրության, ժամեր Երևանի օդանավակայանում պահելուց հետո  արգելվել է  ՀՅԴ Հոլանդիայի Գարեգին Նժդեհ երիտասարդական Միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան,  ով, ինչպես բազմաթիվ անգամներ, այս անգամ էլ հայրենիքն էր մեկնում ազգային պարտականությամբ։

Նա Սյունիքում պետք է մասնակցեր ՀՅԴ երիտասարդական միությունների կողմից կազմակերպվող բանակումներին, որոնք ազգային դաստիարակության հարազատ միջավայրեր են նոր սերունդին համար:

Ապազգային իշխանությունների ազգադավ այս վարքագիծը մերժում ենք և պահանջում Ազգային Անվտանգության ծառայությունից տեր մնալ իրենց կոչումին և դադարել մասնակից դառնալու նման անհիմն ու ազգը պառակտող որոշումներին, որոնց պատասխանը պետք է անպայման տրվի։

Հայտնում ենք, որ փաշինյանական ապազգային բռնատիրական կլանը խաբկանքը չպետք է ունենա, որ  նման սին ու փոքրոգի իբրև թէ ճնշամիջոցներով ու արգելքներով կարող է դաշնակցական երիտասարդության պայքարի ոգին կոտրել:

Ընդհակառակն, Դաշնակցության շարքերն ու երիտասարդական մեր միավորները առավել մեծ թափով պիտի շարունակեն փտած այս վարչախումբը հեռացնելու պայքարը, ի խնդիր ժողովրդավար, զարգացած, արդիական, իրավական պետութեան վերակառուցման»։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Հանգիստ նստեք տեղներդ, խորը շունչ քաշեք․ Բեսենտը՝ Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի քննադատներին


    Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի


    Դավթաշենի ավտոտեխսպասարկման կետերից մեկում մեքենա է այրվել


    Ծառայությունների մասնաբաժինը ԵԱՏՄ համախառն ՀՆԱ-ում գերազանցում է 63% – ը


    ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից հայտարարել են՝ տարածաշրջանի կազմակերպությունները կոչված են խաղաղության պահպանմանը


    Հայաստան–Շվեդիա գործընկերության նոր փուլ․ մեկնարկել է միգրացիոն կառավարման համատեղ ծրագիր


    Հիմա տեսնենք, թե որ մի դատարան է դիմելու Գուսան տիրադшվը, որ վիճարկի կաթողիկոսի որոշումը՝ Ժնևի՞, թե Ցյուրիխի․ Ռուբեն Մելիքյան


    Կասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունը


    509 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ


    Նարեկի պայքարում իր կողքին եմ. միայն խնդրել եմ, որ մնա նույնքան վճռական

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]