Սենատոր Մարկո Ռուբիոն ցանկանում է, որպեսզի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեն Չինաստանի կողմից Ռուսաստանից նավթի եւ այլ էներգակիրների գնման վրա, հայտնում է Bloomberg-ը։
«Ռուսական նավթի չինական ներմուծումն այս տարի աճել է, քանի որ էներգիայի աշխարհի ամենամեծ սպառողն էժան գներով են գնում բարելները, որոնցից եվրոպացի գնորդները խուսափում են: Չինաստան ռուսական նավթի մատակարարումների դադարեցումը կարող է հանգեցնել նրան, որ Պեկինն ավելի ուժեղ կսկսի մրցակցել այլ խոշոր գնորդների հետ, ինչպիսին է Հնդկաստանը, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի նավթի համար, ինչը կարող է բարձրացնել գները»,- նշում է ԶԼՄ-ն:
Ռուբիոն երեքշաբթի հանրապետականներ Ռիկ Սքոթի եւ Հյուսիսային Դակոտայից Քեւին Քրամերի հետ միասին օրինագիծ է ներկայացրել, որը տուգանքներ է սահմանում ցանկացած կազմակերպության նկատմամբ, որն ապահովագրում կամ գրանցում է Ռուսաստանից Չինաստան նավթ կամ բնական գազ տեղափոխող լցանավերը, հայտնել է Ռուբիոյի գրասենյակը:
Այդ առաջարկն ունի դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատում քվեարկությունն անցնելու բոլոր հնարավորությունները: Դա հակասում է Բայդենի վարչակազմի քաղաքականությանը, որը ձգտում է պահպանել նավթի մատակարարումները՝ սահմանափակելով Ռուսաստանի եկամուտն էներգակիրների վաճառքից, նշում է գործակալությունը։
Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ներկայացրել է գնի սահմանաչափի գաղափարը, որը թույլ կտա գնորդներին շարունակել օգտագործել ռուսական նավթը, եթե նրանք համաձայնեն շուկայական գներից ցածր վճարել դրա դիմաց: Վարչակազմը դեռ ձեւակերպում է այդ քաղաքականությունը՝ փորձելով եվրոպացի դաշնակիցներին համոզել այս մոտեցման հարցում եւ վստահեցնել նրանց, որ Ռուսաստանը պարզապես չի փակի ծորակները։
Ուկրաինայի շուրջ իրավիճակը խարխլել է նավթի շուկաները, ինչի հետեւանքով նավթի գներն այս տարի աճել են մոտ 30 տոկոսով՝ մտավախությունների պատճառով, որ ռուսական նավթը կարող է դուրս մնալ համաշխարհային առեւտրից, ինչն առանց այդ էլ լարված շուկայի աճի կհանգեցնի: Եվրամիության երկրները նախօրեին պարտավորվեցին 15 տոկոսով նվազեցնել գազի սպառումը:
Աղբյուր՝ News.am









