Foto

Մուհամեդ Ալիի չեմպիոնական գոտին վաճառվել է 6,18 մլն դոլարով

Մուհամեդ Ալիի չեմպիոնական գոտին, որը նա նվաճել էր 1974 թվականին, վաճառվել է աճուրդում: Այս մասին հայտնում է France Press-ը։
Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Ինդիանապոլիս» ակումբի սեփականատեր Ջիմ Իրսեյը չեմպիոնական գոտին գնել է 6,18 մլն դոլարով։

Ալին տիտղոսը նվաճել է 1974 թվականին՝ ութերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով Ջորջ Ֆորմենին։ Աճուրդում վաճառվել են նաև բռնցքամարտիկի այլ իրեր, այդ թվում՝ թիկնոցը, որով նա մասնակցել է Ջո Ֆրեյզերի դեմ «Դարի մենամարտին»։