Foto

Ռուսաստանի կառավարությունն ընդլայնել է ոչ բարեկամ երկրների ցանկը

Կառավարությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամ երկրների ցանկը։  Ռիա նովոստիի աղորդմամբ, այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Ցուցակը համալրել են Հունաստանը, Դանիան, Սլովենիան, Խորվաթիան և Սլովակիան։

Նշվում է, որ ցուցակը վերջնական չէ և կարող է ընդլայնվել։

Ավելի վաց այդ ցուցակում էին ընդգրկվել՝  Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԵՄ երկրներ, Իսլանդիա, Կանադա, Լիխտենշտեյն, Մոնակո, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Կորեա, Սան Մարինո, Սինգապուր, ԱՄՆ, Թայվան, Ուկրաինա, Մոնտենեգրո, Շվեյցարիա, Ճապոնիա: