Foto

ՆԳՆ ոստիկանությունը արձագանքել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությանը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը երեկ հայտարարել է, որ բազմաթիվ մարդիկ «անիմաստ խախտումի պատճառով» զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և «չեն կարողանում ընտանիք պահել»։ Նա հայտնել է նաև, որ «երկրորդ շանս են տալու այդ մարդկանց և վերադարձնեն վարորդական վկայականները»։ Այս մասի հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։

Իսկ հիմա՝ փաստերով։ Նշենք, որ միայն 2025 թվականին ՆԳՆ ոստիկանության կողմից կայացվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու 5435 որոշում, որից 4899-ը կամ 90․1 տոկոսը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են։

Վերոնշյալը ոչ թե «անիմաստ խախտումներ են», այլ ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, որոնց հետևանքով վտանգվում է երթևեկության բոլոր մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Կոչ ենք անում հայտարարություններում չխեղաթյուրել իրական պատկերը և զերծ մնալ վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին մոլորեցնելու փորձերից։