Foto

Սամվել Բաբայանին կպատասխանեմ կարճ․ արցախցին շատ լավ գիտի, թե ով ինչ է արել Արցախի համար․ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.

«Մեծահարուստ Սամվել Բաբայանը որոշել է կրկին անդրադառնալ Ռուբեն Վարդանյանի գործունեությանը Արցախում՝ մեջբերելով մեկ ուրիշ մեծահարուստի՝ Միքայել Մինասյանի խոսքերը։

Իհարկե, շատ բան կարելի է ասել Սամվել Բաբայանի և Միքայել Մինասյանի մասին, բայց արցախցին շատ լավ գիտի, թե ով ինչ է արել Արցախի համար։

Սամվել Բաբայանին կպատասխանեմ կարճ՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված Ռուբեն Վարդանյանի խոսքերով. «Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից»»։